copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 21:06 01-09-2025

Հնդկաստանն արգելափակել է ՇՀԿ-ին անդամակցելու Բաքվի հայտը. ադրբեջանական ԶԼՄ


Հնդկաստանը արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) որպես լիիրավ անդամ անդամակցելու Ադրբեջանի հայտը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական Axar.az պարբերականին։

«Հնդկաստանը հերթական անգամ խոչընդոտել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)-ին Ադրբեջանի անդամակցությանը՝ որպես լիիրավ անդամ»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի Թիենծին քաղաքում Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ Հնդկաստանը փորձում է միջազգային կազմակերպություններում Բաքվից վրեժ լուծել Պակիստանին օգնելու համար:

«Ի պատասխան Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերված աջակցության՝ Հնդկաստանը փորձում է վրեժ լուծել Ադրբեջանից միջազգային կազմակերպություններում։ Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները հիմնված են եղբայրության վրա։ Շնորհավորում եմ Պակիստանին Հնդկաստանի նկատմամբ հաղթանակի առթիվ»,-Ալիևի խոսքը մեջբերում է «Ազերթաջ» գործակալությունը։