Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 18:43 01-09-2025

Գազայում սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 348-ի, որոնցից 127-ը՝ երեխաներ

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 1-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 42 պաղեստինցի, այդ թվում՝ 25-ը՝ Գազա քաղաքում։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 9 մարդու մահվան մասին։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 348-ի, որոնցից 127-ը երեխաներ են։

Նախարարության ղեկավարը հայտնել է առողջապահական ոլորտի ծայրահեղ վատ վիճակի մասին։
«Տեղահանությունը և ջրի աղտոտումը բարենպաստ հող են Գազայի հատվածում վիրուսների տարածման համար։ Մենք չունենք լաբորատորիաներ, որոնք կարող են ստուգել վիրուսները», – նշել է նա։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտնել է, որ Գազայում մոտ 660 000 երեխա քաղցած է, հուսահատ և հոգեբանական ծանր վիճակում։

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում, և որ ցեղասպանության հաստատման իրավական չափանիշները բավարարվել են։

500 անդամից բաղկացած ասոցիացիայի անդամների 86 տոկոսը կողմ է քվեարկել բանաձևին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել