copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 09:35 01-09-2025

Ի սեր Աստծո՝ սովորեք, որ լույսի մեջ ապրեք, բարիք ստեղծեք ու հրաշք գործեք

Կրթությունն է լույս է, որը լուսավորում է մարդուն ու նրա ճանապարհը։ Կրթությունը աշխարհը, մշակույթը, հասարակությունն ու մարդուն ճանաչելու հնարավորություն է ընձեռում։ Կրթությունը ճիշտ ապրելու, ուրիշների սխալների վրա սովորելու գրավականն է։

Սովորելու ժամանակ է մարդը բացում ներդաշնակության երկրորդ աշխարհը։ Սոցիալական միջավայրում մարդը շփվում է իր նմանների հետ, ձեռք է բերում հասակակից ընկերներ։ Դպրոցն այն միջավայն է, որտեղ մարդը կարող է սոցիալական ներդաշնակության հասնել, որը հոգեկան առողջության գրավականն է։

Կրթության նատակներից է բարիք ստեղծելու առաքելություն ներշնչելը։ Բոլոր բարի մարդկանց միավորում է բարիք ստեղծելու առաքելությունը։ Որ երկրում բարիք ստեղծելը հավատամք է սովորողների համար, այդ երկրներում բոլոր մարդիկ բարիք ստեղծող են, ու նրանց միջև բնական համերաշխություն է հաստատված, որը ներքին խաղաղության գրավականն է։ Այս հավատանքով առաջնորդվող երկրներում հեղափոխություն, աղքատություն, գործազրկություն, հանցագործություն ու նման սոցիալական չարիքներ չկան։

Սովորելը Աստծուն փառաբանելու ուղիղ ձևն է։ Եվ Նա գոհ է լինում, երբ տեսնում է, որ մարդը սովորում է, այնուհետև աշխատում, բարիք ստեղծում։ Աստված լավ սովորողի կողքին է, պահապանն է։

Սովորելը կատարելագործման ուղին է։ Սովորողը յուրացնում է ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ, ձգտում վարպետության, հրաշքի։ Հրաշք գործելու, վարպետ ճանաչվելու ճանապարհի առաջին քայլերը դպրոցում են արվում։ Դժվար առաջադրանքները կատարելու, բարդ գիտելիքը յուրացնելու մղումն է, որը հետո վերածվում է անհնարին թվացողն իրագործելու հրաշալի հավակնության։

Այսօր Սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ուսուցիչների և սովորողների տոնը։ Լուսավորեք Ձեր ճանապարհը, ճանաչեք Ձեզ, մարդկանց, աշխարհն ու Աստծուն, բարիք գործեք, ապրեք ներդաշնակության մեջ, ձգտեք նոր նվաճումների, ձգտեք հրաշք գործել, իրագործեք անհնարին թվացողը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը