Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:00 29-08-2025

Նիկոլը հայ չի, եթե չի ուզում, որ մյուս երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը․ հարցում

Նախօրեին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ ադրադառնալով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը, նշել է՝ ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ո՛չ Հայաստանի Հանրապետության ու ոչ ժողովրդի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ։ «Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովրդի շահերի հետ կապ չունի։ Մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ–որ մի բան։ Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա։ Ես այլ երկրների ղեկավարնների էլ եմ հարցրել՝ ինչու եք դուք ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եկեք հիմա գույքագրենք, թե ՀՀ-ն ինչ է շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Փաշինյանն այլ երկրներին մեղադրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեջ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ Հայաստանի ղեկավարը պետք է ուրախ լինի, երբ այլ երկրները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

«Այսինքն ինքը հայ չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է բանտ նստեցնել։ «Առաջինը իրան պետք ա մեղադրեն, որ մեր զինվորներին կորցրեցինք, մեր հայրենիքը կորցրեցինք, վաղը մյուս օրը Հայաստանն էլ կկորցնենք։ Փաշինյանը պիտի հայտվի բերդում, Աննան էլ հետը։ Փաշինյանը մեզ ավիրեց, էկավ ամբողջ Հայաստանն Արցախով ավիրեց»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջաննի հրամանն է կատարում։ «Բայց ինքն ով ա, որ մեղադրի։ Էդ մարդիկ լսել են, գիտեն, երևի ավելի լավ գիտեն, քան հենց ինքը, ուզում ա վերացնի։ Ինքը ուրախ պիտի լինի, որ ճանաչում են, բայց երևի չեն թողում թուրքը, Ադրբեջանը։ Ասում են՝ սենց պիտի լինի՝ վերջ, էն էլ իրանց հրամանն ա կատարում»,- ասաց նա։

«Մենք պետք է ճանաչենք, հետո պարտադրենք, որ մյուս պետությունները ճանաչեն»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի