Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 28-08-2025

Կրթված մարդն էս երկրում տեղ չունի, դրա համար էլ երիտասարդները բուհեր չեն ընդունվում․ հարցում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին հայտնել է, որ 2025-26 ուստարվա բուհերի ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024թ.ցուցանիշից։ «Եթե 2024-ին թափուր էր 6174 տեղ, այս տարի թիվը 1174 է, ընդ որում, անվճար թափուր տեղերի թիվը՝ 219»։ Նրա խոսքով՝ այս ցուցանիշները վկայում են նաև, որ պլանավորման գործընթացն էլ է բարելավվել։

«Այսինքն ընդունելության տեղերի պլանավորումը իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, քան դա արվում էր նախորդող տարիներին։ Սա նաև ցույց է տալիս, որ այս ուղղությամբ աշխատանքը արդյունքներ է գրանցում»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ երիտասարդներից շատերը չեն ցանկանում բարձրագույն կրթություն ստանալ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե ֆինանսական խնդիրներն են պատճառը, որոշներն էլ ասացին, որ կրթությունը կարևոր է։

«Որովհետև հասկանում են, որ բարձրագույն կրթությունը չի տալիս այն եկամուտը, որն արժանի է հիմիկվա ծախսերի համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անկիրթ մարդն ավելի մեծ տեղ ունի։ «Երևի վիճակն է այդպիսին, ինչու կրթվել, կրթվածը տեղ ունի։ Երանի թե ունենար կիրթ մարդը տեղ, ինչքան անկիրթ, էնքան տեղ են տալիս, խնդիրը դա է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կրթությունը պարտադիր է։ «Որովհետև հիմար են։ Իմ երիտասարդության տարիներին երիտասարդությունն այլ մտածելակերպ ուներ։ Չնայած դա մարդու ինտելեկտիցել ա կախված, բայց ամեն դեպքում պարտադիր ա դա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը