copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:31 27-08-2025

Անարդարությունների դրսևորումները հատկապես զինվորականների նկատմամբ կրկնակի մտահոգիչ են. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«44-օրյա պատերազմի շատ հանգամանքներ մինչև հիմա հստակ չեն` տարբեր օպերացիաների նախապատրաստումից մինչև մարդկային ողբերգության տարբեր դրվագներ:

Մինչև այս պահը իշխանությունը պատերազմի թեման օգտագործում է քաղաքական շահարկումների, դրա կեղծ պատճառահետևանքային կապի և մարդկանց ընտրովի պատժի ենթարկելու համատեքստում:

Օրինակ` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ով պատերազմի վերջին 11 օրն է ղեկավարել մարտերը, 3 տարի է կալանքի տակ է, իսկ դատավարության վերջը դեռ չի երևում:
ՊԲ-ն մինչև պատերազմ և պատերազմի 33 օրերը ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանը դատական գործընթացների մեջ է, սակայն մեկ օր չի նստել:

Արզումանյանից հետո ՊԲ հրամանատար նշանակված և մինչև 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացիա պաշտոնավարած Կամո Վարդանյանը ներկայումս ԳՇ պետի խորհրդականն է ու այդքանը:

Ես էլ չեմ պատրաստվում ինչ-որ մեկին դատավորի դիրքերից դատավճիռ կայացնել, առավել ևս` բանտ կամ մահապատիժ մաղթել, սակայն անարդարությունների դրսևորումները հատկապես զինվորականների նկատմամբ կրկնակի մտահոգիչ են:

Այնպես չէ, որ փաշինյանական դատարաններից կամ նրա վկայակոչած «վնգստացող» դատավորներից սպասելիք կա, սակայն ակնհայտ է, որ իշխանությունը ընտրովի արդարադատություն է իրականացնում, ով ըստ կոնկրետ իրավիճակի պետք է` դատվում է, մյուսները հերոսացվում կամ ուղղակի լռեցվում են:

Ամենաանընդունելին այն է, որ գործող և նախկին բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը մինչև հիմա ո´չ հրապարակային խոսել է պատերազմական գործողությունների առանցքային դրվագների մասին, ո´չ էլ պաշտպանել են տարբեր հարվածներից այն անձանց, ովքեր իրենց հրամաններով մարտի են նետվել, հայրենիք պաշտպանել»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի