copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:08 26-08-2025

Հայաստանի ապագան չի կարող որոշվել մեկ մարդու կողմից՝ փակ դռների հետևում․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակված հայկական և ադրբեջանական պաշտոնական մեկնաբանություններում կա մի վտանգավոր հակասություն։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր հայտարարել է, որ Հայաստանը ընդունել է Ալիևի պահանջը՝ Նախիջևան տանող անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Սա, ըստ Բաքվի, ադրբեջանական «պատմական արդարության» հաղթանակն է։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից հետո վստահեցրել էր, թե ապաշրջափակումը լինելու է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Հակասությունը ակնհայտ է․
եթե Հայաստանը համաձայնել է, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնեն առանց հայ սահմանապահի կամ մաքսավորի վերահսկողության, ապա սա միջանցքային տրամաբանություն է, ինչը լրջագույն հարված է մեր ինքնիշխանությանը,

եթե ոչ, ապա Ադրբեջանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և ճնշման գործիք՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց օրակարգը։

Մտահոգիչ է այն, որ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս չի հրապարակել Վաշինգտոնում ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Թրամփ-Փաշինյան հուշագրի տեքստը:

Փաստաթուղթը գաղտնի պահելը, ցավոք, ավելի արժանահավատ են դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները։

Այս պայմաններում հասարակությունը լիովին իրավասու է պահանջելու ոչ միայն հստակ բացատրություններ, այլև պաշտոնական փաստաթղթերի հրապարակում։

Հայաստանի ապագան չի կարող որոշվել մեկ մարդու կողմից՝ փակ դռների հետևում․ նման որոշումները պետք է անցնեն հանրային վերահսկողության ու քաղաքական պատասխանատվության դաշտ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում