copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 23:26 25-08-2025

Սպերցյանի գոլը, գոլային փոխանցումներն ու «Կրասնոդարի» ջախջախիչ հաղթանակը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հերթական գոլն ու գոլային փոխանցումներն օգնել են Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարին» հյուրընկալվելիս 6-0 հաշվով հաղթել «Կռիլյա Սովետովին»: Սպերցյանը գոլ է խփել երրորդ խաղն անընդմեջ:

3-րդ, 78-րդ և 90-րդ րոպեներին էլ հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցումներ է կատարել։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանն 8 խաղում ունի 5 գոլ և 7 գոլային փոխանցում:

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 15 միավորով առաջին տեղում է, «Կռիլյա Սովետովը»` 8 միավորով 8-րդը: