Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:02 25-08-2025

Միքայել Սրբազանի դատը, 20 հազար հանդիսատեսով համերգները և միջանցքը, Կանտի խոսքերը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 25-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր շարունակվել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատավարությունը։ Դատարանը բավարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների ներկայացրած երեք միջնորդությունները: Առաջին միջնորդությամբ փաստաբանները պահանջում են ներգրավել փորձագետների՝ պարզելու սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, թե՝ ոչ։ Երկրորդով՝ հետազոտել 2023-ի սկավառակը, որտեղ Աջապահյանը խոսում է հեղաշրջման մասին և որում մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր գտել։ Երրորդ միջնորդությամբ էլ փաստաբանները պահանջում են քննել այն հանգամանքը, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում քննչական գործողություններ կատարելիս Շիրակի թեմի առաջնորդի լիազորված ներկայացուցչին չեն թողել մասնակցել։ Դատարանն այսօր շարունակում է հետազոտել Միքայել Աջապահյանի գործով ապացույցները։ Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ժաննա Անդրեասյանի գրառմամբ և կից գրել. «Եվս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։ Իսկ թե ինչ է սպասվում առջևում, կարդացեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ»: Անդրեասյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող բոլոր մշակութային միջոցառումները: Մեկ այլ գրառմամբ էլ կառավարության ղեկավարը հայտնել է, որ հունվար–հուլիսի ամփոփմամբ 2025 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս է։ «Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող մեր տնտեսվարողներին, անհատներին, կազմակերպություններին»,- գրել է Փաշինյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթփ Էրդողանը հերթական անգամ, խոսել է Հայաստանով անցնող միջանցքի մասին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ։ Նա ասել է, որ դրա բացումը կմեծացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի տարածաշրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կընդլայնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։ մ«Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար»,– հայտարարել է Էրդողանը։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները հնարավոր է չավարտվեն մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24–ը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը News.am–ի հետ զրույցում հայտնել է, որ շատ բան կախված է երկու մույթերի հիմնանորոգման աշխատանքներից։ «Այս երկու մույթերի նորոգումն ավելի երկար է տևում, որովհետև փորձաքննություն են անում, ուզում են հասկանալ, թե այդ ջրերը ինչ խորությամբ են վնաս հասցրել և ինչպես պիտի այդ վերանորոգումը լինի։ Եթե այս երկուսի լուծումը գտան, մնացածը շատ ավելի արագ կլինի։ Հենց որ այս առաջին երկուսը լինի, արդեն, ինձ թվում է՝ ավելի հստակ ժամկետների մասին կկարողանանք խոսել։ Նշեմ, որ ճարտարապետական աշխատանքները վերահսկում է հենց հուշահամալիրի ճարտարապետներից մեկը՝ Սաշուլ Քալաշյանը, ով ստեղծել է հուշահամալիրը։ Բայց հուշահամալիրը հիմա էլ բաց է, այցելուները հանգիստ մտնում են, միայն այդ երկու մույթի շուրջն է փակված է անվտանգությունից ելնելով։ Գուցե մինչև ապրիլի 24–ը պատրաստ լինի, գուցե հասցնեն»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը