copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:29 25-08-2025

Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։

Շուրջ 160 կմ երկարությամբ մրցուղին անցել է Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։

Առաջնությանը մասնակցել է շուրջ 70 հեծանվորդ, որոնցից 51-ը՝ մրցակցային սկզբունքով: 2025 թվականի առաջնությանը Ապարանի համայնքապետարանը տղամարդկանց և կանանց մրցապայքարի լավագույն հնգյակում տեղ գտած մասնակիցների համար սահմանել է 3 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ: Կանանց և տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան 500.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 400.000, երրորդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 200.000, իսկ 5-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ մրցանակ:

Գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Տղամարդկանց մրցապայքար
-1-ին տեղ – Վալերի Սոլովյով (4 ժ. 47 ր.),
-2-րդ տեղ – Արտյոմ Ֆատխուտդինով (5 ժ. 9 ր.),
-3-րդ տեղ – Դավիթ Դալլաքյան (5 ժ. 10 ր.),
-4-րդ տեղ – Արմեն Գևորգյան (5 ժ. 20 ր.),
-5-րդ տեղ – Խաչիկ Սահակյան (5 ժ. 41 ր.),
Կանանց մրցապայքար
-1-ին տեղ – Լիլիթ Հարությունյան (7 ժ. 20 ր.),
-2-րդ տեղ – Լիդիա Կլիմենկո (7 ժ. 56 ր.),
-3-րդ տեղ – Նատալիա Պոմելովա (7 ժ. 58 ր.),

Առաջնությունը, որը նախատեսվում է անցկացնել ամենամյա ձևաչափով, նպատակ ունի խթանելու սպորտային տուրիզմի զարգացումը Հայաստանում: Կազմակերպիչների դիտարկմամբ՝ մրցաշարը կնպաստի առաջիկա տարիներին Հայաստանը հեծանվասպորտի սիրահարների այցելության մշտական ուղղություն դարձնելուն։

Միջոցառման շրջանակում Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր՝ համայնքում հեծանվային սպորտի զարգացման, այլընտրանքային փոխադրամիջոցների տարածման, առողջ ապրելակերպի մասսայականացման, «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) ամենամյա սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնության և զբոսաշրջային ծրագրերի կազմակերպման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում