Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 13:43 23-08-2025

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը, որը կտեղակայվի Տիբեթյան սարահարթում: Այն կզբաղեցնի 610 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը համարժեք է Չիկագոյի չափին: Հայտնում է Euronews-ը։

Չինաստանը արևային վահանակներն արագ է տեղադրում, և ներդրումները սկսում են արդյունք տալ։ Հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի ածխածնի արտանետումները 2025 թվականի առաջին 6 ամիսներին նվազել են 1%-ով՝ նախորդ տարվա համեմատ, շարունակելով 2024 թվականի մարտից սկսված միտումը։

Չինաստանը, որն աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողն է, ստիպված կլինի ավելի արագ կրճատել դրանք՝ կլիմայի գլոբալ փոփոխության դանդաղեցման գործում իր պարտականությունը կատարելու համար։

«Չինաստանը ածխածնային արտանետումները պետք է կրճատի տարեկան միջինը 3%-ով առաջիկա 35 տարիների ընթացքում։ Չինաստանը պետք է հնարավորինս շուտ հասնի այդ նպատակին»,- ասել է ուսումնասիրության հեղինակ, Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Լաուրի Միլյուվիրտան։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել