Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 22-08-2025

Քաղաքականությունը իմը չի․ ո՛չ Լևոն, ո՛չ Նիկոլ, ո՛չ Սերժ, բոլորը զրո են իմ համար․ հարցում

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավականին կոշտ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատություններին, երբեմն նաև վիրավորական արտահայտություններ օգտագործում՝ մոռանալով, որ հենց Տեր-Պետրոսյանի հովանու ներքո է նա մուտք գործել քաղաքականություն և իր առաջին քայլերը կատարել։

Փաշինյանը մոռանում է, որ առաջին անգամ՝ 2012 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած «Հայ ազգային կոնգրեսի» համամասնական ցուցակով, սակայն պատգամավորական մանդատը ստանալուց կարճ ժամանակ անց լքել է ՀԱԿ-ը։

Այսօր էլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել՝ առաջին նախագահին մեղադրելով տարբեր դեպքերում փախուստի դիմելու մեջ։ «Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է նա։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում, քաղաքացիներին հետևյալ հարցը ուղղել. «Ձեր կարծիքով՝ փախուստի դիմելն ավելի շատ Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն է բնորոշ, թե՞ Նիկոլ Փաշինյանին»։

Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը դժվարացան պատասխանել՝ նշելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։

«Ես հյուր եմ ձեր մոտ, քաղաքականությունով չեմ զբաղվում։ Շատ հաճելի է, որ մեր հայրենիքը տենում եմ ուրախ, զվարթ, բայց քաղաքականությունը իմը չի․ ո՛չ Լևոն, ո՛չ Նիկոլ, ո՛չ Սերժ, բացարձակապես զրո են իմ համար բոլորը»,- ասաց մի տղամարդ։

«Լևոն Տեր-Պետրոսյանին»,- ասաց մի կին։ Ճշտող հարցին, թե ինչո՞ւ՝ նա հետևյալ կերպ պատասխանեց․ «Տենց եմ կարծում»։

Հարցմանը մասնակցած մեկ այլ կին էլ նշեց, որ փախուստի դիմելու կարիք չկա, քանի որ բոլորը գիտեն, թե ով ինչ է արել։ «Ինչի փախնեն․ ով ինչ արել է, արդեն արել է, բոլորս գիտենք նրանց դեմքերը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել