Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 14:50 21-08-2025

Թուրքիայում վաղվանից մեկնարկում է Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը

Թուրքիայում վաղվանից կմեկնարկի Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը, հայտարարել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Թուրք նախարարը նշել է, որ այդ ճանապարհը զգալի ներդրում կունենա «Հարավային Կովկասի տնտեսական համագործակցության և Զանգեզուրի միջանցքի բացման հարցում»՝ բարձրացնելով բեռնափոխադրումների արդյունավետությունը Պեկինից մինչև Լոնդոն։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

«Նոր ճանապարհը նախատեսված է 5.5 միլիոն ուղևորի և 15 միլիոն տոննա բեռի տեղափոխման համար։ Ճանապարհի երկայնքով նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ, ինչը նաև հզոր խթան կդառնա Արևելյան Անատոլիայի տնտեսության համար», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ հավելելով, որ Անկարան Նախիջևանի սահման հասնող այդ 224 կիլոմետրանոց երկաթուղու համար ներգրավել է 2,4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել