copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:08 20-08-2025

Էջմիածնում 22-ամյա կյանքից զրկած, քրեական պատմություններով հայտնի կասկածյալները արդյոք պաշտպանվա՞ծ են քննիչի կողմից. մահացածի մայրը դիմում է Նիկոլ Փաշինյանին․ shamshyan.com

Այս տարվա ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքը հերթական անգամ ցնցվեց երիտասարդ տղային, ինչպես էջմիածինցիներն են նշում, «բորենու» հոգեբանությամբ, առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու դեպքից:

Այդ օրը էջմիածին քաղաքի սրտում, վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, առանձնակի դաժանությամբ ծեծի են ենթարկում երիտասարդին, ինչի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվում Էջմիածնում երբևէ քրեական պատմություններով աչքի չընկած 22-այա Պարգև Հակոբյանը, ով մոտ 10 օր, գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով մահանում է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ, սակայն սպանվածի հարազատները, տեսնելով, որ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչի կողմից ցուցաբերվում է մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աղմուկ են բարձրացնում, ինչից հետո քրեական վարույթը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե:

Սպանվածի հարազատները ամենամեծ հույսներն էին փայփայում, որ քննչական կոմիտեում քննությունը կկատարվի օբյեկտիվ ու կատարված հանցագործությունը կորակավորվի՝ ըստ կատարած հանցանքի, որը, ըստ ծնողների, կանխամտածված սպանություն է, քանի որ ծնողները վստահ են, որ այդ եռյակ «ոհմակը» նախապես եկել է, որպեսզի իրենց տղային մահվան դուռը հասցնի, սակայն արդեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչից էլ հույս չունեն, որ քննությունը տարվում է օբյեկտիվ, ծնողները նույնիսկ լուրջ թերություններ են նկատել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչի համար էլ դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն, որ Քննչական կոմիտեի քննիչը կատարի օբյեկիվ, բազմակողմանի քննություն ու չփորձի հանցանքը վերաորակել ավելի թեթև, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաններն էլ «ուղտի ականջում չքնեն» ու հայտնաբերեն կասկածյալներից հետախուզման մեջ գտնվողին, ում մասին ամբողջ Վաղարշապատը խոսում է, որ նա գիշերային ժամերին, առանց վախենալու կամ էլ վստահ լինելով, որ ինքն ու իր ընտանիքը պրոբլեմներ չունեն, այցելում է հարազատներին, այն դեպքում, երբ Վաղարշապատի ոստիկանությունն ու կասկածյալների տունը մի 2 կմ հեռավորության վրա են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի