Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 13:50 19-08-2025

Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն, ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գրառումը․

«Կատաղության դեմ պայքարի մասին․ Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածությունը անհապաղ դիմել բուժօգնության

Կատաղությունը հանրային առողջության լուրջ խնդիր է աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածքներում, հիմնականում` Ասիայում և Աֆրիկայում: Այն վիրուսային, զոոնոզ հիվանդություն է, որից տարեկան մահանում է շուրջ 60.000 մարդ, որի 40%-ը 15 տարեկանից ցածր երեխաներն են:

Շների կողմից մարդկանց կծելու դեպքերը պատասխանատու են մարդկանց մոտ կատաղության դեպքերի 99%-ի համար և կարող են կանխվել շների պատվաստումների և կծած դեպքերի հետազդակային կանխարգելման միջոցով: Ամենից հաճախ կատաղության զոհ են դառնում 5-14 տարեկան երեխաները։

Երբ վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և ի հայտ են գալիս կլինիկական ախտանիշներ, կատաղությունը դեպքերի 100%-ում մահացու ելք է ունենում:
Այնուամենայնիվ, կատաղությունից մահերը կարող են կանխվել ժամանակին հետազդակային կանխարգելման (PEP) միջոցով, որը կանխում է վիրուսի մուտքը կենտրոնական նյարդային համակարգ: PEP-ն բաղկացած է վերքերի մանրակրկիտ օճառով լվացումից /առնվազն 15 րոպեի ընթացքում/, մարդու` կատաղության դեմ պատվաստանյութի ներարկման ընթացքից և, անհրաժեշտության դեպքում, կատաղության դեմ իմունոգլոբուլինների ընդունումից (RIG):
Ամեն տարի աշխարհում ավելի քան 29 միլիոն մարդ ստանում է կատաղության դեմ պատվաստանյութ:

ԵՄ/ԵՏՏ-ում 2023 թվականին գրանցվել է մարդու կատաղության միայն 1 դեպք։ Սա առաջին դեպքն էր 2019 թվականից հետո։

Կենդանիների կատաղության դեպքերի վիճակագրությունը հետևյալն է` Ռումինիա՝ 49 դեպք (28 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 16 աղվես, 4 շուն, 1 շնագայլ)
Հունգարիա՝ 15 դեպք (9 աղվես, 3 շուն, 2 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 1 կատու), Լեհաստան՝ 7 դեպք (6 աղվես, 1 շուն):

Չնայած լայնածավալ պատվաստումային ծրագրերին, որոնք գրեթե վերացրել էին կատաղությունը վայրի բնությունից, այս դեպքերը ցույց են տալիս շարունակական վերահսկողության անհրաժեշտությունը։ Չղջիկների հետ կապված կատաղության դեպքեր Եվրոպայում շարունակվում են գրանցվել։

1977-2014 թթ․ ընթացքում գրանցվել է ավելի քան 1000 դեպք՝ հատկապես Դանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Լեհաստանում։

Մարդկանց շրջանում վարակը հազվադեպ է, բայց հնարավոր, եթե կծելուց հետո չի իրականացվում հետազդակային կանխարգելում։ 2025 թվականին Ռումինիայում գրանցվել է տեղական մահ՝ կապված թափառող շան կծելու հետ։ Սա առաջին դեպքն էր 2012 թվականից հետո։

Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածությունը անհապաղ դիմել բուժօգնության և կանխել մահացու ելքով հիվանդությունը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով