copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:50 19-08-2025

Հավաքագրվում են ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հավաքագրվել են 405.5կմ ընդհանուր երկարությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Ինչպես հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, հետազոտվել են միջպետական նշանակության 373կմ և հանրապետական նշանակության 32.5կմ ճանապարհներ։

Ուսումնասիրությունն իրականացվում է ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։ Այս աշխատանքներն ունեն շարունակական բնույթ։

«Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծության մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով»,-տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը