copy image url
Ներքին Սպորտ 11 ամիս առաջ - 10:20 19-08-2025

Փոթի քաղաքում ավարտվել է միջազգային փառատոնը. հայ շախմատիստների արդյունքները

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվեց «18th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2025» շախմատի միջազգային փառատոնը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Ներկայացնում ենք բոլոր հայ մրցանակակիրներին.
Ա խմբում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Մենուա Հակոբյանը նույնպես վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հակոբ Հակոբյանը 6 միավորով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:

Բ խմբում Միքայել Հովհաննիսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Ալբերտ Աղազարյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 1900 վարկանիշ ունեցողների պայքարում:

Մամիկոն Մարտիրոսյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 60+ տարեկան վետերանների պայքարում:

Գ խմբում Արթուր Վարդևանյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Համլետ Հարությունյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:

Ե խմբում Վահան Աբգարյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Աննա Գևորգյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը կանանց պայքարում:

Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող ճանաչվեց Հայկ Աղայանը:

Մրցաշարի շրջանակներում անցկացվեցին նաև երկու կայծակնային շախմատի մրցաշարեր:

Առաջին մրցաշարում հաղթող ճանաչվեց միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:

Ռուբեն Իշխանյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում:

Երկրորդ մրցաշարում միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը»։

Ամենից շատ դիտված