Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:50 18-08-2025

Պողոսը Պետրոսի մոտ կղրգե, Պետրոսը՝ Պողոսի․իրարից խաբար չեն. Ազատանում համաճարակ է

Շիրակի մարզի Ազատան գյուղում համաճարակ է տարածվել։ Գյուղացիների պնդմամբ` հարևան Ղարիբջանյան գյուղից համաճարակի բռնկման օջախը։ Ազատանում խոշոր եղջերավոր անասունների մոտ դաբաղ է հայտնաբերվել։ Դաբաղն իրենից ներկայացնում է կենդանիների սուր վարակիչ հիվանդություն: Այս հիվանդությունը շատ արագ է տարածվում և փոխանցվում է նաև կենդանուց մարդուն։ Դաբաղը ուղեկցվում է տենդով, բերանի, լեզվի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև միջմատային ծալքերում ու եղունգների շուրջը առաջացած բշտիկներով, որոնք կարճ ժամանակում փոխարինվում են խոցերով։

Oragir.News-ի հետ զրույցում ազատանցի Անահիտ Բեռնեցյանն ասում է, որ բոլորը տեղյակ են խնդրից, բայց արձագանքող չկա։ «Պողոսը Պետրոսի մոտ կղրգե, Պետրոսը՝ Պողոսի․ իրարից խաբար չեն։ Հեչ մեկի պետք չէ, թե գյուղացին ինչղ կապրի»,-ասում է կինը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել