copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 11:52 18-08-2025

Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել․ Սամվել Կարապետյանի կնոջ գրառումը

Գործարար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել․

«Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։

Բայց ես վստահ գիտեմ․ որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ոգին ու արժեքները ավելի ուժեղ են, քան ցանկացած պատ կամ դատարան։

Ես հավատում եմ․ ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում՝ քո կամքի ուժից, մարդկանց հանդեպ սիրուց, ճշմարտության և Աստծո հանդեպ հավատից։

Ինձ համար դու պարզապես ամուսին չես։ Դու իմ տոկունության, քաջության և արժանապատվության օրինակն ես, իմ ուսուցիչն ու իմաստության չափանիշը։ Մեր երեխաների համար դու այն հայրն ես, որի օրինակով նրանք ձևավորում են իրենց կյանքը։ Ընկերների և համար։

Երգն ու տեսահոլովակը իմ նվերն են քո ծննդյան օրվա համար»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում