copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 20:45 17-08-2025

Առանց ՀԱՄԱՍ-ի ոչնչացման հրադադարը կհանգեցնի անվերջանալի պատերազմի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում սկսածը պետք է ավարտել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Նախարարների կաբինետի նիստում Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է ընդունել Գազայում անվտանգության շարունակական ապահովումն Իսրայելի կողմից, ինչը պատերազմը դադարեցնելու պայմաններից մեկն է:

«Մենք պնդում ենք ոչ միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափման, այլև Իսրայելի կողմից Գազայի հատվածում ապառազմականացման երկարաժամկետ ապահովման վրա՝ մշտապես գործելով զինվելու ցանկացած փորձի և ցանկացած ահաբեկչական խմբավորման կազմակերպման դեմ»,- ընդգծել է Նեթանյահուն:

Նրա խոսքով՝ ովքեր կոչ են անում դադարեցնել պատերազմը՝ առանց ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու, ոչ միայն ամրապնդում են նրա դիրքերը և հետաձգում իսրայելացի պատանդների ազատ արձակումը, այլև ապահովում են հոկտեմբերի 7-ի գործողությունների կրկնությունն ու պատերազմի անվերջ շարունակումը։

«Հետևաբար, մեր պատանդների ազատ արձակումը արագացնելու և ապահովելու համար, որ Գազան այլևս սպառնալիք չլինի Իսրայելի համար, մենք պետք է ավարտենք այն, ինչ սկսել ենք և հաղթենք ՀԱՄԱՍ-ին։ Սա է այն որոշումը, որը կաբինետը կայացրել է անցյալ շաբաթ։ Մենք վճռականորեն տրամադրված ենք այն իրականացնելու»,- ասել է Նեթանյահուն:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել