Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 14:00 17-08-2025

Իշխանություններն ամեն ինչ թաքցնում են, Ջերմուկում կատարվածն ինչ է, որ չթաքցնեն. հարցում

Վերջին շաբաթներին մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն առաջխաղացում են ունեցել՝ գրավելով մի քանի մարտական դիրք։

Մասնավորապես՝ Yerkir.am-ը գրել էր, որ հուլիսին ադրբեջանական զինուժը Ջերմուկի հատվածում գրավել է հայկական դիրք։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ խոսքը եղել է «չպահվող դիրքի»՝ բարձունքի մասին, որը գտնվում է գրեթե Ջերմուկ քաղաքի հարևանությամբ։

ՊՆ-ից կտրականապես հերքել էին այս տեղեկությունը, սակայն ավելի ուշ հրապարակվեցին արբանյակային լուսանկարներ, որոնք փաստեցին՝ ադրբեջանական զինուժն իսկապես առաջխաղացում ունեցել է։

Oragir.News-ը թեմայի շուրջ հասարակական տրամադրությունները հասկանալու նպատակով հարցում անցկացրեց Երևանի փողոցներում՝ քաղաքացիներին հետևյալ հարցերն ուղղելով. «Տեղյա՞կ եք, որ ադրբեջանցիները Ջերմուկում նոր դիրքեր են գրավել։ Ինչո՞ւ է ՊՆ-ն դա թաքցնում»։

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիների մեծ մասը կա’մ տեղյակ չէր իրավիճակից, կա՛մ էլ չէր ցուցաբերում հետաքրքրվածություն։ Ոմանք ասացին, որ տարածաշրջանային լուրերն իրենք հիմնականում ստանում են սոցիալական ցանցերից և պաշտոնական տեղեկատվություն չլինելու դեպքում դժվարանում են գնահատել իրավիճակը։

Հարցվածների մի մասը համոզված էր, որ իշխանությունները շատ բաներ հասարակությունից գաղտնի են պահում «Իշխանություններն ամեն ինչ թաքցնում են։ Դա ինչ է, որ չթաքցնեն։ Ինձ համար նրանց ասածից ոչինչ վստահելի չէ»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Բացի տեղեկատվական անտեղյակությունից, որոշ մարդիկ մտահոգություն հայտնեցին, որ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումը, եթե իրական է, ապա այն կարող է ուղիղ վտանգ ներկայացնել թե՛ քաղաքի բնակչության, թե՛ տարածաշրջանի անվտանգության համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի