copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:00 16-08-2025

ԱԱԾ-ում կանչում ասում են` վկայականդ դիր, գնա տուն. Հրապարակ

Հուլիսի վերջին անդրադարձել էինք ԱԱԾ-ին, որտեղ համակարգի նորանշանակ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը սկսել էր « մեծ չիստկա» իրականացնել եւ մեծաթիվ աշխատակիցների էր ազատել աշխատանքից: Մեզ ասացին, որ ազատումները ոչ միայն չեն դադարել, այլեւ զանգվածային բնույթ են կրում` ազատվողների թիվը եռապատկվել, անգամ քառապատկվել է։ Բանն այն է, որ Փաշինյանի «լյուբիմչիկ» Սիմոնյանը չնայած վերջին 4 տարին աշխատել է ԱԱԾ-ում եւ բոլորին ճանաչում էր, սակայն որոշել է հայտնաբերել ու համակարգից ազատել բոլոր «կասկածելիներին»: Նա հրահանգ է իջեցրել` փորփրել բոլորի կենսագրությունը, կապերը եւ հայտնաբերել բոլոր նրանց, ովքեր անգամ շատ հեռավոր կապեր ունեն նախկինների հետ: Եվ սկսել են յուրաքանչյուր ԱԱԾ-ականի յոթ պորտը, ընկերական շրջապատը, հեռավոր ազգակցական կապերն ուսումնասիրել եւ առանց որեւէ բացատրության հեռացնել համակարգից։ Մարդկանց աշխատանքային օրվա ավարտին կանչել են վերադասի մոտ, ասել, որ աշխատանքային վկայականը հանձնի ու գնա տուն` իրեն տեղափոխում են կադրերի ռեզերվ: Ազատման պատճառների եւ նրանց հետագա ճակատագրի մասին, ըստ մեր աղբյուրի, ոչինչ չի ասվել, եւ աշխատակիցներն էլ չեն համարձակվել հետաքրքրվել՝ վախենալով, որ ավելորդ հետաքրքրասիրությունը կարող է փորձանք բերել գլխներին: Կարող են ե՛ւ աշխատանքից զրկվել, ե՛ւ հետապնդումների ենթարկվել։ Սիմոնյանը, բնականաբար, համակարգն «անցանկալիներից» մաքրազարդելու պրոցեսը համաձայնեցրել է Փաշինյանի հետ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել