copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 17:40 15-08-2025

Թրամփը մեծ շուքով կդիմավորի Պուտինին. NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին Ալյասկայում ընդունել մեծ շուքով և անձամբ դիմավորել ժամանելուն պես։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին։

«Վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքով` ակնկալվում է, որ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեծ շուքով կընդունի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազա ժամանելուն պես, նա պատրաստվում է անձամբ դիմավորել Ռուսաստանի առաջնորդին», – նշում է հեռուստաալիքը։

Պաշտոնյաները շեշտել են, որ հանդիպման դետալները համաձայնեցման փուլում են։

Հիշեցնենք` ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահները բանակցություններ կանցկացնեն այսօր` օգոստոսի 15-ին։

Ամենից շատ դիտված