Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 00:00 12-08-2025

«Վաշինգտոնի «Խաղաղության գործարքը» չի բերելու խաղաղություն»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վաշինգտոնի «Խաղաղության գործարքը» չի բերելու խաղաղություն․ այն ընդամենը փոխելու է մարտահրավերների բնույթը։

Պատրաստվենք «պատերազմի» անդուլ ու կազմակերպված աշխատանքով, ազգային կարողությունների այնպիսի համակարգի ստեղծմամբ, որը կպահպանի և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ցանկացած պայմաններում։

Հայաստանի ապագան պիտի կառուցվի վերտիկալ արդիականացման հենքի վրա՝ տեխնոլոգիական կատարելագործում, տնտեսական աճ և արտադրական, էներգետիկական, հաղորդակցային ու տիեզերական ենթակառուցվածքների ռազմավարական զարգացում։

Հայաստանը պետք է արձակի սեփական կապի և հեռազգա դիտողական արբանյակները, հասնի լիարժեք էներգետիկ ինքնաբավության, կառուցի ամենաժամանակակից ճանապարհներն ու հաղորդակցման միջոցները, ստեղծի գիտության, տնտեսության, արտադրության և պետական կառավարման ամբողջական, փոխկապակցված շղթա։

Պարտավոր ենք անմիջապես գործել՝ անկախ նրանից խաղաղություն է, թե պատերազմ։

Պետության ճակատագիրը երաշխավորվում է ոչ թե կամ ոչ միայն պայմանագրերով, այլ սեփական ուժով, մտքով և կամքով»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ