Այսօր Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբալակությունը ճանաչեց ոչ իրավաչափ:
Մոտակա 7 օրվա ընթացքում դատարանը պետք է որոշի ազատում է կալանքից թե ոչ:
Հուսով եմ այսքանից հետո արդեն ոչ ոքի մոտ կասկած չի մնա, որ կալանքը օրինաչափ չէ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։