copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 02:15 09-08-2025

Ադրբեջանը ստացավ ՀՀ տարածքով, առանց հայերի երեսը տեսնելու, Նախիջևանի հետ կապվելու հնարավորություն

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Արա Պապյանի գրառումը․

«Թվում էր, որ ոչինչ չի կարող ավելի վատ լինել, քան 2020թ, նոյեմբերի 9/10-ի փաստաթութը։

Պարզվեց լինում է։

Ադրբեջանը ստացավ 907 բանաձի չեղարկում։

Ադրբեջանը ստացավ ՀՀ տարածքով, առանց հայերի երեսը տեսնելու, Նախիջևանի հետ կապվելու հնարավորություն։ ՀՀ փոխադարձաբար ոչինչ չստացավ։

Ադրբեջանը ստացավ Մինսկի խմբի լուծարում։

Հայաստանը չստացավ իր ռազմագերիներին։

Հայաստանը չստացավ Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՍՍՀ տարածքների վերադարձ»։