copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:36 08-08-2025

Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առևտրային խնդիր է, ոչ թե բարեգործություն. ԱՄՆ պաշտոնյաներ

Ամերիկացի պաշտոնյաներն այսօր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում նշել են, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առևտրային խնդիր է, ոչ թե բարեգործություն։ «Սա շահավետ ներդրումային գործարք է», - ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ վերջին օրերին առնվազն ինը ընկերություն հետաքրքրություն է հայտնել տարանցիկ միջանցքը շահագործելու հարցում, այդ թվում՝ երեք ամերիկյան ընկերություններ։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Associated Press--ը, հղում անելով Սպիտակ տանը, հաղորդում է՝ Հարավային Կովկասի երկու երկրները կստորագրեն համաձայնագիր, որը կստեղծի խոշոր տարանցիկ միջանցք, որը կկոչվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այդ երթուղին կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, որոնք բաժանված են հայկական տարածքի 32 կիլոմետր (20 մղոն) լայնությամբ հատվածով: Այս հարցում Ադրբեջանի պահանջը մինչ օրս խոչընդոտում էր խաղաղության շուրջ բանակցություններին, նշում է ամերիկյան AP-ն։

Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով, այսօր կստորագրվի հռչակագիր՝ Սյունիքով առևտրային ճանապարհ կառուցելու վերաբերյալ, որը կկոչվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP):

Այդ երթուղին Ադրբեջանին անարգել մուտք կտա դեպի Նախիջևան:

ԱՄՆ պաշտոնյաները, ըստ DPA- ի, այսօր ասել են, որ Սյունիքով անցնող ճանապարհին կձեռնարկվեն անվտանգության միջոցառումներ՝ այն հակամարտություններից զերծ պահելու համար։ Արդյոք անվտանգության նույն միջոցառումները կգործեն նաև Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների վրա՝ լրատվամիջոցները չեն հստակեցնում։

Նախագահ Դոնալդ Թրամփին լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք նա ինչ-որ բան ունի ասելու հալածված հայերի վերաբերյալ։ Նախընտրական շրջանում Թրայփը քննադատել էր մրցակից, դեմոկրատ Քամալա Հարիսին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ ոչինչ չանելու, հայերի էթնիկ զտմանը չարձագանքելու համար։ Թրամփը չարձագանքեց լրագրողների հարցին։

Այսօր ավելի վաղ տեղի ունեցած ճեպազրույցում ամերիկացի պաշտոնյաները շրջանցել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը, հաղորդել էր Reuters-ի թղթակիցը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է