copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 21:51 07-08-2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի միջև․ այս մասին հայտնում են Կրեմլից:

Պուտինը կիսվել է նախօրեին Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆի հետ կայացած զրույցի հիմնական արդյունքներով։

Ռուսական կողմը նաև դրական կերպով նշել է աֆրիկյան պետությունների, այդ թվում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության, հայտնի խաղաղարար նախաձեռնությունը՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։

Երկրների ղեկավարները քննարկել են ռուս-հարավաֆրիկյան համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցերը։

Ամենից շատ դիտված