Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:41 06-08-2025

«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո. «Հետք»

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Լաուրա Եփրեմյանի դատական վեճը հաշտությամբ է ավարտվել։ Սակայն այդ հաշտությունն ավելի շատ հօգուտ տիկնոջ է։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք՝ Լաուրա Եփրեմյանին 2010 թ.-ին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:

Ծաղկաձորի անտառների վարձակալները

Դա Խաչատրյանների կառուցած առանձնատան հարակից անտառներն են։ Խաչատրյանները պարսպապատել էին ողջ վարձակալած անտառային տարածքը բետոնե հիմքով՝ առանց թույլտվության։ «Հայանտառ»-ը դիմել էր դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել էր կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը: Պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնասը գնահատվել էր 928 770 դրամ, որի բռնագանձումն էր պահանջում ՊՈԱԿ-ը, նաև ուզում էր լուծել Լաուրա Եփրեմյանի հետ 2010 թվականին կնքած պայմանագիրը։

Հուլիսի 16-ին դատավոր Երեմ Եսոյանը վավերացրել է նրանց հաշտության համաձայնագիրը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի որոշ կետեր։ Մասնավորապես, 2025թ․ օգոստոսի 1-ից Լաուրա Եփրեմյանի վարձակալած անտառի վարձավճարի չափը տարեկան կկազմի 11 մլն 330 հազար դրամ։ Հիշեցնենք, վարձակալ Եփրեմյանը 2010 թվականից վճարել է տարեկան 471 հազար դրամ:

Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կառավարությունը փոփոխություն կատարեց 2010թ․ հունիսի 3-ի որոշման մեջ, որով սահմանված էր պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Նոր որոշամբ վարձավճարների չափերն ավելացել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել