copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:30 04-08-2025

Այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա. ՆԳՆ-ն՝ ավտոբուսի միջադեպի մասին

Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան, հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

Ոստիկանությունից լրատվամիջոցներին փոխանցեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գերատեսչությունից ընդգծում են. «Այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա»։

Ամենից շատ դիտված