Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 18:00 04-08-2025

Քոչարյանի հարցազրույցը նայել եմ, բայց ճղճիմ, սահմանափակ մտածող մարդու տպավորություն թողեց․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ անվտանգային հարցերին, արտաքին և ներքին խնդիրներին։
Հարցազրույցը հեռարձակվել է «5-րդ ալիք»-ի եթերում օգոստոսի 1-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը դիտե՞լ եք։ Հետաքրքի՞ր էր իր ասածը ձեզ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի դիտել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որոշներն էլ ասացին, որ դիտել են, բայց ոչ մի ասածի հետ համաձայն չեն։
«Երջանիկ եմ, որ չեմ դիտել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ դուր չի եկել հարցազրույցը։
«Այո, ինձ դուր չեկավ իր ասածները, ճղճիմ տպավորություն թողեց, շատ սահմանափակ մտածող մարդու տպավորություն թողեց»,- նշեց նա։

«Ոչ, որովհետև չեմ ուզում լսել։ Ինքը երբեք իմ նախագահը չի եղել։ Ինքը կեղծել է 4 ընտրություն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Չէ, ժամանակ չունեմ», - պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել