copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 07:46 02-08-2025

Ե՞րբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը. ինչով են զբաղված ՔՊ պատգամավորները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «»«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը: Չնայած նրան, որ խորհրդարանում արձակուրդ է, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները մարզային այցերի ակտիվ գործընթացի մեջ են, քանի որ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ նոր վարչության ընտրությունների համար պետք է «Քաղաքացիական պայմանագրի» մարզային կառույցի ներկայացուցիչներից ձայներ կորզեն: Բացի վարչության ընտրություններից՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, կարելի է ասել, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «ներքին» քարոզարշավով են արդեն զբաղված: Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստերը բավականին թեժ ավարտվեցին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ եկավ ու քրեական վարույթ նախաձեռնելու առնչությամբ երեք ընդդիմադիր պատգամավորների զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Թերևս նոր նստաշրջանում ևս իրավական հետապնդման հերթը կհասնի մի շարք ընդդիմադիրների։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում