copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:46 01-08-2025

Ռուսական բանակը ստացել է առաջին սերիական «Орешник» համալիրը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ստացել են առաջին սերիական «Орешник» միջին հեռահարության հրթիռային համալիրը։

Նա համալրման մասին հայտարարել է Կարելիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ պետության ղեկավարի՝ սերիական հրթիռային համակարգն արդեն մտել է արտադրություն։

Պուտինը հավելել է, որ համակարգի տեղակայման վայրը Բելառուսում արդեն որոշվել է բելառուս մասնագետների հետ համատեղ, և այդ դիրքերը ներկայում պատրաստվում են։

«Մենք, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կփակենք մինչև տարեվերջ»,- նշել է նախագահը։

«Մենք չենք տատանվում։ Մենք դա անում ենք հանգիստ, շտապելու կարիք չկա»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պուտինը նշել է, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։

Ըստ հասանելի տվյալների՝ հրթիռը կարող է զարգացնել մինչև Մախ 11 արագություն, ունի մինչև 5,5 հազար կմ թռիչքի հեռավորություն և հագեցած է ճյուղավորվող գլխիկով՝ կառավարվող մարտագլխիկներով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը