copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:14 01-08-2025

44-օրյա պատերազմը ուղիղ եթերում կեղծած ֆոկուսնիկի համար ի՞նչ մի բարդ բան է 1-1.5 մլն. դոլարը «հերոս հարկատուների» վրա 6 մլն դոլարով նաղդելը

Սամվել Ֆարմանյանը գրում է. «Երբ այս իշխանությունը հեռացվի, Նիկոլի ու նրա թիմի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումները մեր ժողովրդին Սանտա Բարբարա սերիալն են հիշեցնելու: Սկսվելու ու չեն ավարտվելու:

Ամենաթարմ օրինակը՝ 6 մլն. դոլար են ծախսել պետական բյուջեից Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար: Մտեք համացանց կամ հարցրեք ChatGPT-ին, թե ինչ արժի Ջեյ Լոյի մեկ օրվա համերգի հոնարարը: Կստանաք պատասխան՝ 1-1.5 մլն. դոլար:

Ընդ որում, համերգն էլ բնավ անվճար ու բացօթյա չէ: Համերգ գնացողները տոմսերը ձեռք են բերել աստղաբաշխական գնով: Իսկ թե իր հերթինուր են գնալու արդեն տոմսերի վաճառքից ստացված միլիոնները ևս անհայտ է:

44-օրյա պատերազմը ուղիղ եթերում կեղծած ֆոկուսնիկի համար ի՞նչ մի բարդ բան է 1-1.5 մլն. դոլարը «հերոս հարկատուների» վրա 6 մլն դոլարով նաղդելը:

Հ.Գ. Իմ կողմից այս և այլ հարթակներում արտահայտված քաղաքական տեսակետները բացառապես իմն են և որևէ առնչություն չունեն իմ գիտական ու մանկավարժական ներգրավման կամ դասավանդման հետ։

Դրանք որևէ կերպ չեն արտահայտում և անգամ չեն ակնարկում իմ գործատուի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի պաշտոնական դիրքորոշումը. ՀԱՀ-ը քաղաքական որևէ դիրքորոշում և կողմնակալություն չունի կուսակցական կամ քաղաքական հարցեր»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին