copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 15:22 01-08-2025

Կառավարությունը տապալում է Հայաստանի էներգետիկ ապամեկուսացումը

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարությունը տապալում է Հայաստանի էներգետիկ ապամեկուսացումը

Ուրեմն Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Հունգարիան ու Բուլղարիան սև ծովի տակով բարձրավոլտ գիծ են քաշելու՝ էլեկտրացանցերն իրար միացնելու համար: Դա շատ մեծ հնարավորություն է բոլոր այդ երրկրների էներգետիկ կայունության ու զարգացման համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ Հայաստանը, որքան էլ որ ուզում էր դրան մասնակցել, դուրս մնաց այս պրոեկտից (հղումը):

Ծրագրին միանալը էապես կավելացներ Հայաստանում արևային և ատոմային էլեկտրաէներգիայի եկամտաբեր հզորությունների ստեղծման պոտենցիալը:

Բայց դա, կարծես, տեղի չի ունենալու: Ընդորում, դրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչություն չունի ու 10 տարի է չի կարողանում սկսի Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հաղորդագծերի կառուցումը (որի փողը վաղուց կա, տոկոսը «ֆռում» է):

Հ.Գ. Մի զարմացեք, «Իրազեկ քաղաքացիների միավորուոմում» ավելի շատ աշխատող կա, քան գործադիր իշխանությունում՝ էներգետիկ ոլորտով զբաղվող (ՏԿԵՆ աշխատակից): Դա այս կառավարության ամենատապալված ոլորտներից է»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում