copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 23:48 31-07-2025

Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության․ ԱՄՆ պետքարտուղար

Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանելու այն փաստը, որ Պաղեստինը ճանաչվել է ՄԱԿ-ի ավելի քան 140 անդամ երկրների կողմից։

«Այս երկրներից ոչ մեկը չունի պաղեստինյան պետություն ստեղծելու կարողություն։ Պաղեստինյան պետություն չի կարող լինել, եթե Իսրայելը չհամաձայնի դրան»,- պնդել է Ռուբիոն։

Պետքարտուղարը նաև Պաղեստինի միակողմանի ճանաչումը այլ երկրների կողմից անվանել է անտեղի և ոչ արդյունավետ քայլ։ Նա նշել է, որ այդ երկրները նույնիսկ չեն կարող որոշել, թե որտեղ է գտնվում այս պաղեստինյան պետությունը և ով է այն կառավարելու։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում