copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:57 30-07-2025

Չինաստանը ներկայումս ՀՀ-ի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկն է․ ԶՈՒ ԳՇ պետտարբեր ոլորտներում վերընթաց զարգացում է ապրում․ Էդվարդ Ասրյան

Հայ-չինական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Հատկապես վերջին տարիներին փոխգործակցությունը տարբեր ոլորտներում վերընթաց զարգացում է ապրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանն այդ երկրի բանակի 98-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

«Ժամանակակից չինական բանակն արդեն 98 տարեկան է, բայց այն ոգեշնչվում է հազարամյա պատմություն ունեցող Չինաստանի ազատության և անկախության պաշտպանների մարտական ոգով ու փառքով։ Դարեր շարունակ չինացի մարտիկը հանդիսանում է արիության և անձնվիրության օրինակ։ Նրա անսահման նվիրվածությունը հայրենիքին և ռազմական արհեստավարժությունը սկիզբ են դրել այն ստեղծագործական ուժի ծագմանը, որն օգնել է չին ժողովրդին դիմակայել ամենածանր պայմաններին»,- ասաց Ասրյանը։

Նրա բնորոշմամբ՝ Չինաստանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, և բարեկամական երկկողմ համագործակցության կապերի հետագա զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է։

«Հայաստան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ավանդական փոխադարձ հարգանքի, քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և փոխադարձ համաձայնության ու փոխըմբռնման վրա, կրում են բազմակողմ բնույթ՝ ընդգրկելով հասարակական, քաղաքական, տնտեսական մշակութային և այլ բնագավառներ։

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՉԺՀ նախագահի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծում, որին համահունչ է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը՝ պաշտպանել խաղաղությունը ողջ աշխարհում»,- ասաց Ասրյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում