copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:53 26-07-2025

Նորմալ հոսանքից չենք օգտվում, բայց վարձը վճարելու օրը խեղդում են․ Դաշտավանի բնակիչ 

Oragir.News-ի ընթերցող, Արարատ մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Յուրա Շարոյանն ահազանգում է․

«Դաշտավանում լույսի հետ կապված խնդիր ունենք։ Արդեն 2-3 տարի է, ինչ այդ խնդիրն առկա է։ ՀԷՑ-ը մեր խնդրին լուծում չի տալիս։ Ասում են՝ 2 փողոց օգտվում է 1 հոսանքի պաստանցիայից, դրա համար էլ հոսանքը չի հերիքում։ Ինչ տեխնիկա ունենք, վառվում է կամ չի միանում»,- պատմում է քաղաքացին։

Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղում հոսանքը մշտապես անկայուն է։

«Շատ դեպքերում նույնիսկ ջրի նասոսը չի միանում։ Այդ ծանրաբեռնվածությունից էլ հոսանքի գումարն ավելի շատ է գրում։ Նորմալ չենք կարողանում հոսանքից օգտվենք, բայց երբ գալիս է վարձը վճարելու օրը՝ խեղդում են»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված