Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:35 25-07-2025

Ինչո՞ւ է եկեղեցու վրա հարձակումը տեղի ունենում հենց այս պահին․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի տելեգրամյան գրառումը․ «Պարագլխի և նրա քաղաքացիական զուգընկերուհի Աննա Հակոբյանի հրապարակային, սադրիչ, գռեհիկ և զրպարտչական հայտարարությունները ծանր հարված են Հայաստանի միջազգային հեղինակությանը։

Տվյալներ կան, որ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, հատկապես արևմտյան երկրներից, առաջին օրերին շոկի մեջ էին պարագլխի հակասահմանադրական վարքագծից և գյադայական կեցվածքից։

Այդ վարքագիծը ողջ աշխարհի համար ամրագրել է մի ճշմարտություն, որը վաղուց արդեն հայտնի էր բազմաթիվ արտասահմանյան կառավարություններին. Հայաստանի այսպես կոչված «հեղափոխական» իշխանությունը բաղկացած է ցածրաճաշակ և հոգեբանական շեղումներ ունեցող խուժաններից:

Ինչո՞ւ է եկեղեցու վրա հարձակումը տեղի ունենում հենց այս պահին։ Լիովին ակնհայտ է, որ այն որևէ իրական կամ արդարացված պատճառ չունի: Թեև Եկեղեցու քննադատությունը պարագլխի և նրա քաղաքականության վերաբերյալ վաղուց հայտնի է, սակայն հարձակմանը նախորդած ամիսների ընթացքում Եկեղեցու որևէ ներկայացուցչի կողմից պարագլխի հասցեին ոչ մի արտառոց և վիրավորական արտահայտություն չէր հնչել»։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր