Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 16:05 23-07-2025

Թուրքիան է առաջարկել, որ «Զանգեզուրի միջանցքը» հանձնվի ամերիկյան ընկերությանը․ Հայաստանը համաձայնել է

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ամերիկյան ընկերությանը հանձնելու առաջարկը եղել է Թուրքիայի կողմից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է թուրքական մերձիշխանական «Turkiye» լրատվականը։

Հղում անելով իսպանական «Periodista Digital» և «Operative Media» լրատվական կայքերին և գաղտնի համաձայնագրի, լրատվականը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է այդ առաջարկը։

Գաղտնի փոխհամաձայնությամբ պայմանավորված տվյալների համաձայն՝ միջանցքի երկարությունը լինելու է 42 կմ և կոչվելու է «Թրամփի կամուրջ»։

«Հայաստանը կստանա միջանցքի միջոցով ստացված եկամուտների միայն 30 տոկոսը։ Իսկ մնացած 70 տոկոսի բաշխման մեխանիզմը չի ներկայացվել հանրությանը»։

Թուրքական աղբյուրը նաև գրում է, թե իբր գաղտնի համաձայնագրում միջանցքի գործարկումը հանձնվելու է մոտ 1000 հոգանոց մասնավոր ամերիկյան ընկերության, որը նաև ուժի կիրառման լիազորություն է ունենալու։

Նշվել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես վավերացվել է երեք երկրներում էլ։

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում՝ Իրանի սահմանին, լինելու է ամերիկյան ռազմական ներկայություն, բայց ոչ թե ԱՄՆ-ի զինված ուժերի, այլ մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների տեսքով։

«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես Հայաստանի ռազմավարական հարաբերությունները ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ լրջորեն տուժելու են։ Երևանի խոսքի իրավունքը զգալի չափով կանցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ»,- եզրահանգում է անում թուրքական ԶԼՄ-ն։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել