Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:12 21-07-2025

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ դրսից ներմուծվող ծաղկի քանակները չնչին են Հայաստանից Ռուսաստան արտահանվող քանակի նկատմամբ, իսկ դրսից ներմուծվում են հիմնականում սածիլներ։

Հարց. Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ Ռուսաստան ծաղկի արտահանումը սահմանափակվել է նաև այն պատճառով, որ Հայաստանում ոչ թե արտադրվում է ծաղիկ, այլ ծաղիկ արտահանողները այլ երկրներից ներկրում են և վերաարտահանում։ Վերջերս էլ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում ծաղկավաճառներից մեկը ասել էր, թե իրենք Հոլանդիայից են ներմուծում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ Հոլանդիայից Հայաստան ներմուծվող ծաղիկի քանակները չնչին են ՀՀ-ից ՌԴ արտահանվող քանակների նկատմամբ և հիմնականում ներկրվում են սածիլներ։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցացար/ծաղկավաճառը ևս միայն ծաղիկների ներկրված սածիլների մասին է խոսել, ինչը թյուրըմբռնման տեղիք է տվել։ Ներկրված սածիլներից Հայաստանում արտադրվում են ծաղիկներ և արդեն ծաղկի տեսքով արտադրանքը արտահանվում է։ Որպես վառ ապացույց նշենք մեկ թվային տվյալ՝ միայն 2025 թվականի հունվարի 1–ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ-ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 միլիոն հատ ծաղիկ, իսկ տարբեր երկրներից ներմուծված կտրված ծաղիկների թիվը կազմում է մոտ 300 հազար հատ։ Այսինքն` չնչին տոկոսը, որը որևէ առնչություն չունի ՌԴ արտահանվող ծաղիկների հետ։
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների պատճառը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել