copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:53 20-07-2025

Սիրիայում հայտարարել են Աս-Սուեյդայում զինված բախումների ամբողջական ավարտի մասին

Սիրիայի աս-Սուեյդա քաղաքում զինված բախումները դադարել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է SANA գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուրեդդին ալ-Բաբան։

«Այս պահին աս-Սուեյդայում այլևս անօրինական զինված խմբավորումների զինյալներ չկան, բախումները դադարել են ամբողջ քաղաքի տարածքում»,- ասել է նա:

Երկրի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ անմիջապես աս-Սուեյդա է ուղարկում անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով հագեցած 20 շտապօգնության մեքենա։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ երկրի հարավային աս-Սուեյդայի նահանգում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ։

Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։

Սիրիայի բանակը հայտարարել է, որ սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից։
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան էլ հայտարարել էր աս-Սուեյդա նահանգում անհապաղ հրադադարի մասին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում