copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:59 20-07-2025

Վարչապետը հրապարակային «վհուկների որս» է սկսել հոգևորականության հանդեպ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստագույնս դատապարտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևորականությանը և սերմանելու անվստահություն ու ատելություն հասարակության ներսում։

«Վարչապետը իր գրառմամբ համեմատում է եկեղեցական կյանքի ներքաղաքական, հոգևոր և կանոնական ծանրակշիռ խնդիրները մասնավոր IT ընկերությունում տեղի ունեցած միջադեպի հետ՝ դիտավորյալ նսեմացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր առաքելությունն ու ինքնիշխան կառավարման կարգը։ Սա ոչ միայն անհամաչափ և մանիպուլիատիվ կերպով աղավաղում է փաստերը, այլև բացահայտ հրահրում է հակաեկեղեցական հիստերիա:

Սահմանադրությամբ երաշխավորված է պետության և եկեղեցու տարանջատվածությունը։ Վարչապետի հրապարակային «վհուկների որսը» հոգևորականության հասցեին կոպտորեն խախտում է այս սկզբունքը, հանգեցնելով պետական գերիշխանության վտանգավոր ոտնձգության դեպի եկեղեցական տարածք։

Ոչ իրավական եզրաբանություններով («պղծում», «դավաճանություն», «շնացում») վարչապետը միտումնավոր սևացնում է անհատներին և ամբողջ եկեղեցական հաստատությունը՝ առանց ավարտված քննության, առանց փաստարկված դատավարական ընթացակարգի։ Այսօր թիրախում Գարեգին Բ Ներսիսյանն է, վաղը՝ ցանկացած հոգևորական, ով կհանդգնի արտահայտել հակադրական տեսակետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն հայցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց և հրաժարվել եկեղեցու ներքին կյանքին առնչվող գնահատականներից։
Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, ոչ թե գործադիր կամ օրենսդիր մարմինների միջամտությամբ։

Իրավապաշտպան կառույցներին կոչ ենք անում արձագանքել հավատքի ազատության և եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը։

Հայրենիքում և Սփյուռքում գործող բոլոր կառույցներին, հասարակական, ակադեմիական և լրագրողական շրջանակներին կոչ ենք անում անպայման միանալ մեր ձայնին և միասնական կտրուկ ո՛չ ասել եկեղեցու նկատմամբ հալածանքներին՝ հովանավորվող պետական մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում