Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 11:20 20-07-2025

ԱՄՆ-ն կպահպանի SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերի մեծ մասը. WSJ

Իլոն Մասկի հետ կոնֆլիկտից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրել է SpaceX ընկերության հետ կնքված կառավարական պայմանագրերը և եկել այն եզրակացության, որ դրանց մեծ մասից հրաժարվելն անհնար է՝ Պենտագոնի և ԱՄՆ Ազգային օդագնացության և տիեզերական տարածության վարչության (NASA) համար դրանց չափազանց կարևորության պատճառով։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերանայումը նախատեսված էր SpaceX-ին շնորհված միլիարդավոր դոլարների պայմանագրերում վատնման դեպքերը բացահայտելու համար: Վարչակազմը նաև ցանկանում էր հասկանալ, թե արդյոք SpaceX-ի մրցակիցները կարող են նույն առաջադրանքներն ավելի արդյունավետ կատարել:

Վերլուծությունը եզրակացրել է, որ SpaceX-ը հրթիռների արձակման և արբանյակային ինտերնետային ծառայությունների ոլորտում խոշորագույն ընկերություն է, և որ ընկերության հետ համաձայնագրերն էական են Պաշտպանության նախարարության և NASA-ի գործունեության համար։