copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:17 18-07-2025

Թրամփը զանգահարել է Նեթանյահուին՝ Գազայի եկեղեցու վրա Իսրայելի հարվածից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Գազա քաղաքի կաթոլիկ եկեղեցու վրա Իսրայելի իրականացրած հարվածից հետո, որի հետևանքով երեք մարդ էր զոհվել, հայտնում է Սպիտակ տունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն համաձայնել է հանդես գալ հայտարարությամբ՝ բացատրելով, որ հարվածը սխալ է եղել, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Հարցին, թե ինչպիսին էր Թրամփի արձագանքը իսրայելական հարվածին, Լևիթը պատասխանել է. «Դա դրական արձագանք չէր»։

Երուսաղեմի Լատինական պատրիարքության տվյալներով՝ եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը