copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:08 18-07-2025

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանը սովորաբար ԱՊՀ նիստերին ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։

«Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում վերջերս տեղի ունեցած իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ՌԴ-ի կողմից AZAL ինքնաթիռի խոցումը և ռուսական կողմի՝ այդ խնդիրները լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու անպատրաստ լինելը», - ասել է քաջատեղյակ աղբյուրը։

Ամենից շատ դիտված