copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:00 18-07-2025

Գավառում 72-ամյա վարորդը «ՎԱԶ 2115»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին․ shamshyan.com

Հուլիսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության և Շահումյան փողոցների խաչմերուկում Գեղարքունիքի մարզի բնակիչ 72-ամյա Վանիկ Սուքիասյանը իր վարած «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Գագիկ Աղլամազյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Գավառ» բժշկական կենտրոն։

Վրաերթի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված