Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի Դեղձավան բնակավայրը Վրաստանի հետ սահմանից 1-2 կմ հեռավորությունի ունի ծովի մակարդակից 620 մ բարձրություն: Այստեղ ձմեռը մեղմ է, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունները սովորաբար վաղ են գալիս ու կարճատև են։ Բարենպաստ և մերձարևադարձային կլիման Դեղձավանի եւ հարակից գյուղերի բնակիչներին հնարավորություն է տալիս մշակել մրգերի ու բույսերի այնպիսի տեսակներ, որոնք կարելի է գտնել միայն այդ համայնքներում՝ ձիթապտուղ, կիվի, արքայանարինջ եւ այլն:
Տարիներ առաջ Դեղձավանում ձիթապտղի մեծ այգետարածություններ են ստեղծվել ու բավականին մեծ եկամուտներ տվել գյուղացիներին: Սակայն այգիների ավելացման հետ ձիթապտղի վաճառքը դժվարացել է:
Նախորդ տարի օրինակ գյուղացիների մեծ մասը չի կարողացել իրացնել բերքը: Այս տարի գարնանային ցրտահարության պատճառով Դեղձավանում ձիթապտղի բերք չկա: Համարյա առանց պտղի են նաեւ արքայանարինջի ծառերը: