copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:23 15-07-2025

Սահմանազատման անվան տակ հանձնված բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի։

2024 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանագոտում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Բաղանիս-Այրում նախկինում ադրբեջանաբնակ գյուղից տարածքներ, 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնեցին։

Այդ տարածքներից վերև՝ բարձունքում, ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի։ Այդ աշտարակը լավ տեսանելի է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, որտեղից լուսանկարներն արել եմ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ