copy image url
Հայտարարագիր 1 տարի առաջ - 22:00 14-07-2025

Առանձնատուն, 30% բաժնեմաս, 200 հազար կանխիկ, 21․2 մլն եկամուտ․ Հակոբ Սիմիդյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Հիշեցնենք՝ Սիմիդյանը 2019-2021 թվականներին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը, 2021-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, իսկ 2021-ի դեկտեմբերի 10-ից առ այսօր ղեկավարում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Շարժական գույք Սիմիդյանը չի հայտարարագրել։ Նա 90 օրից ավելի տիրապետում է Երևանում գտնվող մի առանձնատան, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Որպես շարժական գույք՝ Սիմիդյանը տարեսկզբին հայտարարագրել էր 1991 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։ 2024 թվականի օգոստոսի 26-ին նա այս մեքենան 400 հազար դրամով վաճառել է ոմն Սողոմոն Կակոյանի։

Սիմիդյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 931․456,72 դրամ, տարեվերջին՝ 3258 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 100 հազար, տարեվերջին՝ 200 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 21 մլն 259․687 դրամ, որը Բնապահպանության նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 148 հազար դրամ։

Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է նաև 30 տոկոս բաժնեմաս՝ «Լե Տիսիմ» ՍՊԸ-ում։ Այս բաժնեմասը նա ձեռք է բերել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Նա իր բաժնեմասը 2023 թվականի մայիսի 31-ին 3 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից